Աֆղանստանի իշխանությունները Թալիբանից ազատագրել են տարածքներ Բամիյան նահանգում
Աֆղանստանի կառավարական ուժերը ազատել են Բամիյան նահանգի մեկ այլ տարածք արմատական «Թալիբան» շարժման գրոհայիններից։ Այս մասին հայտարարել է երկրի ՊՆ խոսնակ Ֆավադ Ամանը:
Այսօր Աֆղանստանի Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ զինվորականները վերահսկողություն են հաստատել Սայգան շրջանում: «Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ուժերը և աշխարհազորայինները այսօր Թալիբանի վերահսկողությունից ազատագրեցին Բամիյան նահանգի Կահմարդ շրջանը:
Նրանք մեծ կորուստներ ունեցան և փախան տարածքից», - Twitter-ում ասել է պաշտպանության նախարարի խոսնակը: Ընդգծենք, որ «Թալիբան» շարժումը շարունակում է վերահսկել Աֆղանստանի նահանգների մեծ մասը։