Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը
Հասարակություն

Լապշինի, Փաշինյանի, Կարապետյանի խոսակցությունների հիման վրա պիտի գործ հարուցվի. Վարդանյան

Ընտրություններից հետո երկրում ճգնաժամը չի լուծվել, այլ հակառակը՝ շատ ավելի սաստկացել է։ Երկրում մթնոլորտը պարզապես սարսափելի է,անընդհատ կալանքներ, քրեական հետապնդումներ և այլն։ Այս մասին քիչ առաջ «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» խորագրով հրավիրած քննարկման ժամանակ իր ելույթում ասաց Էլինար Վարդանյանը։

«Միջազգային հարաբերություններում գրեթե ոչինչ չի կատարվում,բացի վարչապետի մոսկովյան այցից, որից հիշվում են միայն ՌԴ նախագահի հայտարարություններն այն մասին,թե սպասվում են բարդ,ցավոտ,զգայուն լուծումներ։ Սահմաններին իրավիճակը խիստ անհանգիստ է, երկու օր առաջ ունեցանք զոհ, վիրավոր, ունենք անհետ կորածներ։ Ալիևը իր հերթին Սևանը, Զանգեզուրը ու Երևանը հայտարարում է ադրբեջանական տարածքներ ու խոստանում, որ իրենք անպայման գալու են։ Այս մասով իշխանությունների վախվորած արձագանքը ավելի լավ էր չլիներ, որովհետև այն ավելի շատ նման էր չարձագանքելուն։ Երկրում չկա որեւէ օրակարգ, կա հսկայական գնաճ, ծայրահեղ ծանր վիճակ է գյուղատնտեսությունում և այլն։ Երեկ էլ հետաքրքիր բացահայտումներ եղան Փաշինյանի, Լապշինի ու Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ։ Ես չեմ ուզում դատավորի դեր ստանձնել ու գնահատականներ տալ, բայց ես կարծում եմ,որ սա անպայման պիտի լինի իրավապահների ուշադրության կենտրոնում։ Այդ հայտարարությունների հիման վրա արդեն իսկ այսօր ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն պիտի քրեական գործ հարուցեն։ Ազգային ժողովի առաջիկա նիստերին նաեւ պիտի անդրադարձ կատարվի այն բոլոր բացահայտումներին, որոնք երեկ արվեցին։ 2018 թվականին Վլադիմիր Կարապետյանը կոչ էր անում դատախազությանը վիքիլիքսյան տվյալների հիման վրա գործ հարուցել Արմեն Գևորգյանի նկատմամբ։ Եթե Վլադիմիր Կարապետյանը պահանջում էր այդ տվյալների հիման վրա գործ հարուցել, ապա երեկվա հայտարարություններից հետ, կրկնում եմ, սա չի կարող չլինել իրավապահների ուշադրության կենտրոնում»,- ասաց Վարդանյանը։