Թուրքական նավը կրակ է բացել Կիպրոսի առափնյա պահպանություն իրականացնող նավի վրա
Թուրքական նավը կրակ է բացել Կիպրոսի հյուսիս-արևմուտքում գտնվող Տիլիրիա առափնյա պահպանության նավի վրա։ Այս մասին հաղորդում է Կիպրոսի լրատվական գործակալությունը CNA:
«Թուրքիայի առափնյա պահպանության լուրջ սադրանքը` կրակ բացել Կիպրոսի Հանրապետության առափնյա պահպանության նավի վրա, տեղի է ունեցել լուսադեմին Կատո Պիրգոս Թիլիրիայի ծովային տարածքում»,-նշում է գործակալությունը: Նշվում է, որ թուրքական նավը 4 նախազգուշական կրակոց է արձակել, որից հետո երկար ժամանակ հետապնդել է պահպանություն իրականացնող նավին։
Այս պահին փորձ է արվում պարզել դեպքի բոլոր մանրամասները, ինչպես նաև Կիպրոսը դեպքի մասին կհայտնի ՄԱԿ–ի խաղաղապահ ուժերին։