Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի
Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալցինա և Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգներում անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 33-ի։ Այս մասին հայտնում է տեղական Bild-ը։
Հաղորդվում է, որ 18 մարդ զոհվել է միայն Ահրվեյլերում։ Շուլդ համայնքում անձրևների հետևանքով փլուզվել է 6 տուն։
Անհետ կորած մարդկանց թիվը շարունակում է մնալ 70: Նշվում է նաև, որ զոհերի ու անհետ կորածների թիվը առաջիկա ժամերին կարող է ավելանալ։