Մեղրի, Գորիս, Սիսիան. ՀՀ դատախազության քրեական գործերի հաղորդագրությունները համընկնում են Ալիևի ու Էրդողանի «Զանգեզուրի միջանցք»-ի ծրագրի հետ. Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեղրի, Գորիս, Սիսիան... ՀՀ դատախազության քրեական գործերի հաղորդագրությունները երբ արտապատկերում ենք քարտեզի վրա ու համադրում Ալիևի ու Էրդողանի «Զանգեզուրի միջանցք»-ի ծրագրի հետ, հստակ նշմարվում է, թե ինչ հանձնարարություն կարող է ստացած լինել Նիկոլ Փաշինյանը նրանցից, և Սյունիքի որ հատվածներով պետք է անցնեն նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության 9-րդ կետում նշված Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող ենթակառուցվածքները»: