2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հերթափոխ (ֆոտո)
Հուլիսի 15-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հերթափոխ: Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հրամանատարությունը ստուգել է անձնակազմի պատրաստության աստիճանը, հանդերձանքը, սպառազինությունն ու իրային միջոցները։
Զինծառայողները հրահանգավորվել են ծառայության կրման պայմանների և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

