Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը
Հասարակություն

Սմբատս, և՛ քո, և՛ հազարավոր հերոսների կորստյան հատուցումը անողոք է լինելու... Սմբատ Մազմանյանն այս օրերին տուն էր վերադառնալու․ նրա հայրը գրառում է արել

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հերոս Սմբատ Մազմանյանի հայրը նոր գրառում է արել։ Հերոսն այս օրերին արդեն պետք է տուն վերադառնար։

Նրա հայրը՝ Հմայակ Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է որդու ուսանողական տարիների միջոցառման հետ կապված մի տեսնյութ: 

ՀՊՄՀ֊ ի ՄՖԻ (մաթ., ֆիզիկա, ինֆ.) ֆակ֊տին, որի ուսանողներից մեկն էլ Սմբատը։ Նա 2019թ. կարմիր դիպլոմով ավարտեց ՀՊՄՀ֊ ը և ստանալով մաթեմատիկոսի որակավորում, մեկ֊ երկու շաբաթ անց մեկնեց Արցախ (Հադրութ) որպես լեյտենանտ (հրետանավոր) իր պարտքը տալու Հայրենիքին։

Ցավոք, Սմբատի պարտքը հերոսաբար զոհվելու հատուցումով եղավ...

Հերոսի հայրը տեսանյութին կից նաև գրառում է արել.

«Ամենասիրելի Սմբատ որդի ջան հուլիս ամիսն է արդեն, երբ դու Հայրենիքին պարտքդ տալով պետք է վերադառնայիր տուն։ Բայց ինչպես 2020֊ի սեպտեմբերի 27֊ը մեր ընտանիքի համար Սև և Դաժան եղավ, նույնքան էլ Սև ու Դաժան եղավ 2021֊ ի հուլիս ամիսը։ Երբ պետք Տուն գայիր վաստակած պատվով և բազում֊ բազում ծրագրերի ու անելիքների անսպառ պաշարով, որ պիտի հետո կյանքի կոչեիր։

Սակայն դու չեկար և որպես հերոս ժամանակից շուտ մարմինդ բերին,իսկ ոգիդ,ոգիդ, կենսախինդ ոգիդ սավառնում է հար հայոց լեռների, բա՜րձր լեռների երկնակամարում։
Տեխնիկայի և տեխնոլոգիաների այս դարում, Սմբատ ջան, մենք չունեցանք քեզանից համարյա ոչ մի տեսաձայնագրություն (իսկ կարող էինք ունենալ բազմաթիվները, քանզի առիթները քիչ չեն եղել)։ Իրավ է՝ հային ետին խելքը բան չի փոխում։

Սակայն ինձ համար գյուտ եղավ Սմբատիս համալսարանական դասընկերների տարբեր հավաքույթ֊ միջոցառումների և էքսկուրսիաների տեսաձայնագրությունների այն պատառիկները, որոնցում միշտ կենդանի և պայծառ, խելացի, հմայիչ և հպարտ որդիս կա։ Սմբատիս բոլոր ուսանողական ընկերները շատ ծանր և ցավագին տարան իրենց ընկերոջ կորուստը, քանի որ շատ կապված էին հետը և անչափ սիրում ու հարգում էին իրեն։

Այս փոքրիկ տեսագրությունը, որ դնում եմ, հուսով եմ, որ որդուս դասընկերները ինձ ճիշտ կհասկանան, որովհետև այստեղ առավելապես երևում է որդիս և քիչ թե շատ իր մի քանի դասընկերները։ Շնորհակալություն որդուս դասընկերներին։

Կարծում եմ Սմբատիս հետ կապված այս տեսաերիզային պատառիկները որոշ չափով հետաքրքիր կլինեն որդուս ճանաչող ազգականներին, մերձավորներին, ծանոթներին, ինչպես նաև որդուս անծանոթ իմ բազմաթիվ ֆեյսբուքյան ընկերներին։

Եվ այս կադրերը դնում եմ այսօր, որպես Սմբատ որդուս բանակից գալուն դիմավորելու ուրախության չիրականացած պահ, որ ավա՜ղ իրականություն այդպես էլ չդարձավ, այլ մնաց մեզ համար անհաս՝ մի չքնաղ երազ։

Թող երիցս անիծվեն այն բոլոր չմարդիք, որոնք պղծեցին մեր և հազարավոր,բազում հայ ընտանիքների շքեղ երազներն ու սպասումնորը։

Սմբատս և՛ քո և՛ հազարավոր անմահ, եղերականորեն զոհված մեր քաջարի հերոսների կորստյան ու վրեժի հատուցման պահը վաղ թե ուշ գալու է, անպատճառ գալու է։ Ես հավատու՛մ և սպասում եմ այդ օրվան։ Այդ օրը երևի այնքան էլ հեռու չէ և հատուցումը կարծում եմ անողոք է լինելու...»