Պուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանըԿրեմլն արձագանքել է տարածքային հարցի շուրջ Զելենսկու ուղերձներին
Շվեդիայում բացահայտվել են Բադալյանների VBET-ի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման համակարգի խախտումներ
Ավինյանի հերթական շոուն. նա աղբահանություն է իրականացնում (տեսանյութ)«Ցայտնոտ»-ը դարձավ «ցայտոտն». ՔՊ-ական պատգամավորի լեզվական «վրիպակ»-ը՝ ԱԺ-ումԱլյոշկիում սկսվել է քաղաքից հեռանալ ցանկացող բնակիչների տարհանումըԴատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոցՎրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը. ԿոբախիձեԴատախազությունն ընթացք է տվել Արամ Սարգսյանի՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրվարույթ հարուցելու պահանջով դիմումինՂարաբաղի հարցը անգլիացիները կլուծեն. թուրք պաշտոնյաի սկանդալային պատմությունը 2007 թվականի մասինՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծԴեղերի ոլորտում շատ լուրջ խնդիրներ ունենք. Տիգրան ԱբրահամյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներՊիջակս չեմ նետում, դնում եմ ամբիոնին, որ չկեղտոտվի. Սարիկ Մինասյանը՝ ԱԺ ծեծկռտուքի ժամանակ պիջակը Ռուբինյանի սեղանին դնելու մասին
«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել
Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Հիդրոշինարարների» զբոսայգու ամբողջ տարածքը՝ 10000 քմ մակերեսով․ Փաշինյան
Մամուլ

Փողոցից խորհրդարան վերադառնալու ժամանակը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Եվս մի քանի օր, եւ Հայաստանում քաղաքական տարին կավարտվի՝ ավարտելով նաեւ այն շրջափուլը, որի գագաթնակետը դարձավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Անկախ նրանից, ինչպես այն անցավ, դա արդեն իրողություն է, եւ ակնհայտ է, որ չի ունենալու հետընտրական զարգացումներ, եթե անգամ ՀԱԿ-ին հաջողվի մինչեւ վաղը 27 պատգամավորական ստորագրություն հավաքել ու դիմել Սահմանադրական դատարան:

Զարգացումներ չի ունենալու նաեւ Ազատության հրապարակում իներցիայով հանրահավաքներ անող «Նոր Հայաստանի» շարժումը, որը մարդկանց մարզերից Երեւան բերելու, Երեւան գալու մոտիվացիա հաղորդելու փոխարեն՝ ինքն է գնում մարզեր: Իսկ հունվարից մեկնարկող քաղաքական կյանքում օրակարգի համար առաջին հարցը լինելու է նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, որով էլ պայմանավորվելու են խորհրդարանական կառավարման կարգում Ազգային ժողովի ձեւավորման սկզբունքներն ու մեխանիզմները: Այն, ինչն իշխանությունը չի կարողացել «անցկացնել» Սահմանադրության նախագծում, փորձելու է անել Ընտրական օրենսգրքի միջոցով: Որքանով կհաջողվի՝ կախված է դիմադրությունից:

Սահմանադրական հանրաքվեին նախորդող ընթացքը ցույց տվեց, որ դիմադրության այն ռազմավարությունը, որն ընտրել էր ընդդիմությունը, մեղմ ասած, չարդարացրեց իրեն:

Սահմանադրական փոփոխությունների շուրջ բովանդակային քննարկման մեջ չմտնելու մարտավարությունն իրականում անգործությունն արդարացնելու չստացված քայլ էր, որովհետեւ սահմանադրական հանրաքվեն կայանալու էր՝ անկախ նրանից՝ ՀԱԿ-ը կամ «Ժառանգությունը» կմտնեի՞ն քննարկումների մեջ, թե՞ ոչ:

Նույնը, գուցե ավելի ընդգծված կերպով, վերաբերելու է նաեւ Ընտրական օրենսգրքին: Այն, այսպես թե այնպես, ընդունվելու է, եւ եթե ընդդիմությունը կրկին ընտրի «բովանդակության բոյկոտի» տարբերակը, ընդունվելու է ամբողջությամբ իշխանության կամքին ու քիմքին համապատասխան օրենսգիրք: Եվ հակառակը՝ ընդդիմությունը կարող է «դիմադրություն» կազմակերպել՝ ներկայացնելով առաջարկներ, իսկ որ ավելի լավ է՝ Ընտրական օրենսգրքի այնպիսի այլընտրանքային տարբերակ, որը կբացառի բոլոր այն վտանգները, որոնց մասին բարձրաձայնվում է ամիսներ շարունակ:

Սակայն, հաշվի առնելով այն, որ գոնե մինչեւ այս պահն ընդդիմությունը շարունակում է ի սկզբանե պարտության տանող մարտավարությունը, քիչ հավանական է, որ նույնը չի կրկնվելու նաեւ Ընտրական օրենսգրքի դեպքում: Այնպես որ, որքան շատ է ընդդիմությունը գոռում փողոցում, այնքան ավելի շատ է նպաստում իշխանությանը՝ անելու այն ամենայնը, ինչ անհրաժեշտ է վերարտադրության համար:

Կկարողանա՞ն առաջիկա մեկ ամսվա ընթացքում ընդդիմադիրները փոխել որեւէ տեղ չտանող պայքարի մարտավարությունը եւ «փրկել» գոնե Ընտրական օրենսգիրքը, շատ դժվար է ասել: Դա պահանջում է ոչ միայն՝ հանրահավաքային ելույթներ ու կարգախոսներ, այլեւ՝ տքնաջան աշխատանք, որից մեր ընդդիմադիրները հեռացել են այնքան, որքան իշխանությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում