Թուրքիան պատրաստ է մասնակցել Աֆղանստանում անվտանգության ապահովմանը
Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Աֆղանստանում անվտանգության ապահովման գործում՝ առանց որևէ գործողություն ձեռնարկելու, որը հակասում է աֆղանական ժողովրդի դիրքորոշմանը, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ահմեթ Բերաթ Չոնկարը:
Նա շեշտել է, որ այս հարցը պետք է լուծվի «միջազգային համաձայնագրի շրջանակներում, որը չի հակասի Աֆղանստանի ներքին զարգացման դինամիկային»:
Ըստ Չոնկարի՝ «Թուրքիայի դիրքորոշումն է վերջ դնել Աֆղանստանում անկայունությանը, և նա մտադիր չէ քայլեր ձեռնարկել, որոնց դեմ կլինի աֆղանական ժողովուրդը»: