Ուկրաինան Թուրքիայից ստացել է «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքի առաջին համալիրը
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Թուրքիայից ստացել են «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքի առաջին համալիրը։ Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինան անօդաչու թռչող սարքեր է գնել Ռուսաստանին «զսպելու» և իր տարածքը պաշտպանելու համար: Ավելի վաղ թուրքական անօդաչու թռչող սարքերի առաջատար արտադրողի` «Baykar» ընկերության մամուլի ծառայությունը Ria.ru-ին հայտնել էր, որ Ուկրաինան արդեն գնել է թուրքական «Bayraktar» հարձակողական անօդաչու թռչող սարքեր:
Դրանից հետո Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ Թուրքիայի կողմից Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի վաճառքի մասին հաղորդագրությունները ուրախություն չեն առաջացնում: