«Հայաստան դաշինք», շարժվիր տեղիցդ, Սյունիքի գրեթե բոլոր համայնքապետերը կալանավորվում են․ Գարիկ Սահակյան
Փաստաբան Գարի Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Հայաստան դաշինք», շարժվիր տեղիցդ, Սյունիքի գրեթե բոլոր համայնքապետերը կալանավորվում են, չեմ ուզում հավատալ, որ պայքարի ելակետը պատգամավորական մի քանի մանդատն էր, չեմ ուզում հավատալ, որ պայքարը մարեց…»:
Ավելի վաղ անդրադառնալով խնդրին փաստաբանը նկատել էր․ «Է հետո՞, ինչքա՞ն ուժեղ տղեք կան, սաղին ուզում եք կալանավորել։
Հասկացեք, թուրքի ախորժակը մեծ ա, ուզում ա Երևան հասնի, ի՜նչ պիտի անենք, կարողա՞ Սյունիքի դարպասները բացենք.
Ժողովուրդ ոտքի կանգնեք.
Խաղաղ պայմաններում զոհ ենք տալիս ի՞նչ է լինելու…»։