Կբարձրանան միայն ատեստավորում ստացած և վերաորակավորված ուսուցիչների ու դաստիարակների աշխատավարձերը. Փաշինյան (տեսանյութ)
Ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը տեղի է ունենալու միայն ատեստավորումից հետո: Այդ մասին կառավարության այսօրվա՝ հուլիսի 15-ի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` բարձրանալու է մանկապարտեզների և դպրոցների այն մանկավարժների աշխատավարձերը, ովքեր կանցնեն ատեստավորում և հաստատծ կլինեն իրենց որակավորումը:
«Ինչքան էլ որ մենք այս փուլում խոսում ենք տարբերությունները հարթեցնելու մասին, միևնույնն է, եթե մենք ավել ֆինանսական միջոց ենք ծախսում, ուրեմն պետք է որակի բացադրիչը լինի»,-ասաց Փաշինյանը՝ կրկնելով, որ միայն ատեստավորված և որակավորումը վերահաստատած ուսուցիչներն ու դաստիարակները կարող են ստանալ բարձր աշխատավարձ:
Մանրամասները՝ տեսանյութում.