Թուրքի հետ ընտրության եք գնացել, ռեպրեսիաների՞ց եք բողոքում, Պառլամենտ եք, չէ՞, մտնելու՝ մանդատներով. Вот и сидите тихо. Աննա Աբրահամյան
Միջազգայնագետ Աննա Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էդ որ գրում եք «երկրի ամենամեծ հարկատուին են փակում», ի՞նչ եք ակնկալում - ո՞ղբ, ցու՞յց, ի՞նչ։
Հայաստանը հայաթափ են անում, սկսեցին 5000+ երիտասարդների կոտորածից, հարկատուի վրա՞ են ստոպ տալու, կամ Սյունիք ու Տավուշ տան, բայց Երևանն ու Գյումրին մնան Հայաստա՞ն։
Դուք վաբշե ադեկվատ ե՞ք մտածում։ Թուրքի հետ ընտրության եք գնացել, ռեպրեսիաներից ե՞ք բողոքում։ Կներեք հարցիս համար, բայց ՈՒ՞Մ ԵՔ ԲՈՂՈՔՈՒՄ, կամ ՈՒ՞ՄԻՑ Ի՞ՆՉ ԵՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ։ Պառլամենտ եք, չէ՞ մտնելու՝ մանդատներով։ Вот и сидите тихо»,- գրել է նա։
Աբրահամյանն օգտագործել է «փողոցով էկածի հետ քաղաքակիրթ խաղացողը բողոքելու իրավունքից ինքն իրեն զրկել է» և «ստատուսները թարգեք գյուլլա գտեք, որ գինի լցնելու տեղ ունենաք» հեշթեգերը։