ԱԳՆ-ում քաղաքական նշանակման կարիք կա. Տիգրան Ավինյան
Արտաքին գործերի նախարարությունում կարիք կա քաղաքական նշանակման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը` մեկնաբանելով ԱԳ նորանշանակ փոխնախարար Արմեն Գրիգորյանին ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը։
«Իրականում ԱԳՆ-ում կարիք կա քաղաքական նշանակման եւ որոշակի կապ ստեղծելու դիվանագիտական կորպուսի եւ քաղաքական ղեկավարության միջեւ տարաձայնությունները, որ եղել են որոշ ծավալով, վերացնելու: Կարծում եմ, սա որոշակի առումով դրական նշանակում է»,- ասաց նա` հրաժարվելով պատասխանել այլ նշանակումների, ինչպես նաև իր հետագա պաշտոնավաման շուրջ հարցերին։