Հռոմի Ֆրանցիսկոս պապը դուրս է գրվել հիվանդանոցից
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Հռոմի պապը կլինիկայից դեպի Վատիկան է ուղևորվել առավոտյան։ Լրագրողները նկատել են հիվանդանոցի տարածքից դուրս եկող նրա ավտոմեքենան։
Հիշեցնենք, որ նա աղիների վիրահատություն էր տարել, որից հետո անցնում էր իր բուժման կուրսը։ Նշվում է, որ պապն այս պահին իրեն լավ է զգում։