Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպան կարող է դառնալ Արիզոնայի նախկին սենատորը
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի նախկին սենատոր Յեֆֆ Ֆլեյքը կարող է դառնալ թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանը։ Նրա թեկնածությունը առաջարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Նշվում է, որ եթե սենատը հավանությւոն տա, ապա Ֆլեյքը կնշանակվի Թուրքիայում ԱՄՆ դեսպան։ Մասնավորապես Յեֆֆ Ֆլեյքը անդրադառնալով այդ լուրերին Twitter-ի իր էջում գրել է․«Հաշվի առնելով ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունների ռազմավարական նշանակությունը ԱՄՆ-ի համար՝ զգացված եմ այդ վստահության համար, որը ցուցաբերել է ԱՄՆ նախագահն իմ նկատմամբ։ Սա առանցքային պաշտոն է երկու երկների համար՝ շատ կարևոր ժամանակաշրջանում»։
Ընդգծենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլլդի պաշտոնավարման ժամկետն արդեն ավարտվել է։