Բաքուն և Թբիլիսին դարձել են քույր քաղաքներ
Թբիլիսին և Բաքուն դարձել են քույր քաղաքներ։ Այս մասին հայտնի է դարձել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեի՝ Բաքու կատարած այցի ընթացքում, որտեղ նա հանդիպել է այդ քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովի հետ։
Ողջունելով հյուրերին՝ Ազիզովը նշել է, որ երկու երկրներն ունեն երկարամյա բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ:
Ընդգծելով, որ ադրբեջանա-վրացական հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի՝ Ազիզովն ասել է. «Այսօր Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունները զարգանում են շատ ոլորտներում: Փոխադարձ այցելությունները նոր հնարավորություններ են ստեղծում մեր հարաբերությունների հետագա զարգացման համար»:
Նշելով, որ ադրբեջանցի և վրացի ժողովուրդները դարեր շարունակ ապրել են խաղաղության և բարեկամության մեջ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն ասել է, որ իր երկիրը հատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին:
Այնուհետև Բաքվի և Թբիլիսիի միջև ստորագրվել է «եղբայրության» հուշագիր: