Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը
Հասարակություն

Պատմական բեռը լինելու է ձեր ուսերին՝ Հայաստանի ապագան կանխորոշող ծանրագույն փաստաթղթերի ընդունման համար. Դավիթ Հարությունյանը՝ ՍԴ-ին

Ուզում եմ լինել բացարձակ անկեղծ: Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննության ժամանակ եզրափակիչ ելույթում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

«Եթե դուք այսօր համարելու եք, որ այս ընտրությունները լեգիտիմ են, Ազգային ժողովի կազմն ունենալու է ԿԸՀ կողմից սահմանված համամասնությունը, ապա զրկում եք Հայաստանին Ազգային ժողովին քաղաքական հարթակում պետական շահերը բազմակողմանիորեն քննարկելու և պաշտպանելու հնարավորությունից»,-ասաց Դավիթ Հարությունյանը։

Նա ընդգծեց, որ Սահմանադրական դատարանը վերցնելու է ողջ պատմական պատասխանատվությունը Հայաստանի ապագա 100 տարին կանխորոշող ծանրագույն փաստաթղթերի ընդունման համար։

«Ընտրողների ընդամենը 26 տոկոսով ձևավորված միաբևեռ ԱԺ-ում որոշումը փաաստացի ընդունվելու է մեկ անձի կողմից, այնպես որ պատմական բեռը լինելու է ձեր ուսերին»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Բացի այդ նա նկատում է, որ դատաքննության ընթացքում իր ներկայացրած 9 թեզերից ոչ մեկի դեմ իրականում քննադատությանը դիմացող հակափաստարկներ չեն բերվել:

«Եթե արտառոց պայմաններ չլիներ, առաջին թեզի հետ կապված կապացուցեի, որ ֆիզիկական ուժի կամ վարչական ներգործության կիրառման սպառնալիքը, մարդկանց հոգեբանական ահաբեկումն ու նվաստացումը որևէ աղերս չունեն ոչ ժողովրդավարության, ոչ էլ ազատ ընտրությունների սկզբունքի հետ»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

Այս առումով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնական հակափաստարկը, ըստ Դավիթ Հարությունյանի, կառուցված էր այն սխալական թեզի վրա, որ իբր չկա նյութական իրավունքի նորմ, որը պետք է հիմք հանդիսանար Փաշինյանի խոսքը սահմանափակելու համար:

«Ես կհիմնավորեի, որ նման սահմանափակման և հիմքը, և պահանջն անմիջականորեն բխում է սահմանադրական կարգի հիմունք հանդիսացող ազատ ընտրության սահմանադրական սկզբունքից: Սա առավել քան բավարար հիմք է, որպեսզի հանրային իշխանությունը կյանքի կոչի ազատ ընտրության իրավունքը հարգելու և պաշտպանելու իր պարտականությունը»,- ասաց նա:

Դավիթ Հարությունյանի խոսքով, երկրորդ թեզի հետ կապված կպնդեր, որ հանրային իշխանության ներկայացուցիչ հանդիսանալն առաջին հերթին մեծ պատասխանատվություն է, որը որևէ ընդհանրություն չունի ատելության խոսքի և պատժելու սպառնալիքների հետ:

«Ինչքան էլ «Քաղաքացիական պայմանագիրը» պնդի, որ Փաշինյանի խոսքը իբրև թե ես կոնտեքստից կտրված եմ ներկայացրել, որևէ մեկը հանրությանը չի կարող համոզել, որ այնպիսի արտահայտությունները, ինչին՝ «կապույտ չագուջն առաջինը ձեր գլխին է ջարդվելու», «կտեսնեք կադրային ջարդուփշուր», «պողպատե մանդատով ընտրություններից հետո գալու ենք ձեր հետևից» և այլն, կարող են տեղ ունենալ ժողովրդավարական արժեքներ ապավինող երկրում, ինչն ավելի սարսափելի է՝ կարող է հնչեցվել փաստացի երկրի առաջին դեմքը հանդիսացող անձի կողմից»,- ասաց Դավիթ Հարությունյանը: