Սաակաշվիլին պատասխանել է Ավակովի կողմից տեսանյութի հրապարակմանը
«Ցավում եմ, որ ստիպված եմ եղել վարչապետին (Արսենի Յացենյուկին) գող անվանել, սակայն ավելի շատ ցավում եմ նրա համար, որ ճիշտ է: «Գողեր» բառը կիրառել եմ վարչապետի և ներքին գործերի նախարարի հասցեին և չեմ հրաժարվում այդ բառից», -Միխեիլ Սաակաշվիլին նման կերպ է արձագանքել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի հետ վիճաբանության տեղանյութի հրապարակմանը:
Հիշեցնենք, որ գործիչների միջև ծագած վիճաբանության տեսանյութը Ավակովը հրապարակել է ժամեր առաջ` Facebook-ի իր էջում: Նրանց միջև բախումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 14-ին` Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ: