Իրաքում հրդեհ է բռնկվել «COVID-19»-ով հիվանդների հիվանդանոցում․ մահացել է 90 մարդ
Իրաքի հարավում հրդեհ է բռնկվել «COVID-19»-ով հիվանդների հիվանդանոցում, ինչի արդյունքում նախնական տվյալներով մահացել է 90 մարդ: Տասնյակ հիվանդներ վնասվածքներ են ստացել և գտնվում են ծանր վիճակում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Հրդեհը տեղի է ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան Ալ-Նասիրիյա քաղաքի Ալ-Հուսեյն հիվանդանոցում:
Պաշտոնյաները հայտնել են, որ բոլոր մահացածները ծանր այրվածքներ են ստացել: Հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել հոսանքի կարճ միացումը։ Մեկ այլ վարկածով կրակը կարող էր բռնկվել թթվածնի բալոնի պայթյունի պատճառով:
Հրդեհը սկսվել է նոր բաժանմունքում, որը բացվել է ընդամենը երեք ամիս առաջ: BBC-ի փոխանցմամբ ՝ Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Կազիմին հրամայել է ձերբակալել հիվանդանոցի պետին: