Քրեական հետախույզները 24-ամյա հետախուզվողին հայտնաբերեցին ավտոկայանում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 12-ին Հյուսիսային ավտոկայանից բերման է ենթարկվել 24-ամյա Գագիկ Ա.-ն, որը հուլիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը), 176-րդ (Կողոպուտը), 34-176-րդ (Կողոպուտի փորձը) և 178-րդ (Խարդախությունը) հոդվածների մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: