«Թալիբան» շարժումը նախազգուշացրել է Թուրքիային
Արմատական «Թալիբան» շարժումը նախազգուշացրել է, որ նրանք հարձակվելու են թուրքական ուժերի վրա, եթե նրանք մնան Աֆղանստանում: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
«Թուրքիայի ղեկավարության որոշումը (Աֆղանստանում զորամիավորման մի մասը պահելու համար) անխոհեմ է, խախտում է ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և հակասում է աֆղանցիների ազգային շահերին»,-ասվում է թալիբների հայտարարության մեջ: Շարժումը նշում է, որ այն «Աֆղանստանի տարածքում օտարերկրյա զորքերի ցանկացած առկայությունը համարվում է օկուպացիա և կպայքարի զավթիչների դեմ»:
Թալիբները կոչ են արել Թուրքիայի ղեկավարությանը հրաժարվել որոշումից, որը խնդիրներ է ստեղծում երկու երկրների մահմեդական ժողովուրդների միջեւ։