ՄԱԿ-ը նշում է, որ Աֆղանստանը մոտենում է մարդասիրական աղետին
Աֆղանստանը մոտենում է մարդասիրական աղետին։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսարի խոսնակ Բաբար Բալլոհը:
«2021 թվականի հունվարից 270,000 աֆղանցիներ դարձել են նոր տեղահանված անձինք, հիմնականում անապահովության և բռնության պատճառով, ինչը ներքին տեղահանվածների ընդհանուր թիվը հասցնում է ավելի քան 3,5 միլիոնի», - ասել է նա:
Նրա խոսքով ՝ ՄԱԿ-ը տեղեկություններ ունի ոչ իշխանական զինված խմբավորումների կողմից շորթումների, ինչպես նաև գլխավոր ճանապարհներին ինքնաշեն պայթուցիկ սարքերի առկայության մասին:
Ընդգծենք, որ ըստ միջազգային լրատվամիջոցների Թալիբան շարժումը հսկում է Աֆղանստանի նահանգների մեծ մասը։