Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

Արձանագրումներ Սահմանադրական դատարանի հուլիսի 12-ի նիստի վերաբերյալ․ օր 4-րդ. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սահմանադրական դատարանը շարունակում է աշխատել գերծանրաբեռնված ռեժիմում։ Հուլիսի 12-ին նիստը մեկնարկել է առավոտյան ժամը 10․00-ին և մի քանի ընդմիջումներով ընթացել մինչև կեսգիշեր։ Իրադարձությունների համադրությունից տպավորությունն այնպիսին է, որ դատարանն արդեն գիտի թե ինչ որոշում պետք է կայացնի և միակ խնդիրը մնում է ժամանակի մեջ տեղավորվելը և մինչև հուլիսի 17-ը բոլոր ընթացակարգային պահանջները ժամանակի մեջ տեղավորելը։ Պատահական չէ, որ դատարանի որոշմանը չսպասելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ակտիվորեն քննարկվում են ապագա Ազգային ժողովում և կառավարությունում պաշտոնները բաշխելու հարցերը։

-Հուլիսի 12-ի նիստում դատարանում հանդես եկան և իրենց բացատրությունները ներկայացրեցին հարակից պատասխանողներ ՀՀ դատախազության, ՀՀ ոստիկանության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ինչպես նաև երրորդ կողմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները։

-Դատախազության բացատրություններից պարզ դարձավ, որ այդ կարևոր իրավական մարմինը դիրքորոշում չունի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնում անձի պաշտոնավարման մասին՝ այն համարելով սահմանադրական վեճ, չնայած այն բանին, որ մինչ օրս ոչ ոք դա վեճի առարկա չի դարձրել և Սահմանադրական դատարան չի դիմել։ Այսինքն` ստացվում է, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով հստակ նկարագրվող հանցագործություն Հայաստանում կարող են անել բոլորը, քանի որ ՀՀ դատախազությունը կողմնորոշում չունի դրա վերաբերյալ։ Սա առավել քան տարօրինակ է։

-Հիմնական նախընտրական շրջանում, հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների դեմ հարուցված քրեական գործերը և իրականացվող գործողությունները դատախազությունը փորձում էր ներկայացնել իբրև սովորական իրավական գործընթաց՝ հավանաբար հենվելով հասարակության համընդհանուր միամտության վարկածի վրա։

-Չնայած այն բանին, որ դատախազության կողմից ներկայացվում էին միայն առանձին գործեր, այլ ոչ վերլուծություններ, այդպես էլ չհաջողվեց հասկանալ, թե Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարներից, ինչու են հատկապես ենթադրյալ «հանցագործություններ» կատարում միայն նրանք, ովքեր համարձակություն են ունեցել պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և քննադատություն ներկայացնել նրա հասցեին։ Հնարավոր չեղավ հասկանալ, թե ՀՀ Սյունիքի մարզում այդ ինչ «համավարակ» է տարածվել, որի հետևանքով գրեթե բոլոր համայնքների ղեկավարները սկսել են «հանցագործություններ» կատարել, իսկ օրինակ Արարատի մարզում և «համավարակ»-ը հասել է միայն Մասիսի քաղաքապետին և Ավշարի գյուղապետին, որոնք էլ, հավատարիմ իրենց սկզբունքներին, որոշել են սատարել «Պատիվ ունեմ» դաշինքին։ Եթե դատախազությունը Բարձր դատարանին ներկայացնի մի տեղեկանք, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո որ համայնքների ղեկավարների դեմ են հարուցվել քրեական գործեր և համադրվի դա նրանց քաղաքական հայացքների հետ, ապա հնարավոր է, որ ՀՀ գլխավոր դատախազության պատին ավելացվի նոր ցուցանակ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատժիչ գրասենյակ» վերտառությամբ։

-Դատախազության ներկայացված բացատրություններից պարզ դարձավ, որ այս ժամանակահատվածում չի հարուցվել որևէ քրեական գործ, որում որպես մեղադրյալ ներգրավված լինեն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորության թեկնածուներ, ակտիվ գործիչներ կամ համախոհներ։ Փաստորեն, ստացվում է, որ ըստ ՀՀ դատախազության, Հայաստանի ամենաօրինապահ, կարգապահ գործիչները հավաքվել են հենց այդ կուսակցության շարքերում վերևից մինչև ներքև։ Շատերի համար, սա, անշուշտ, ծիծաղելի է, սակայն իրականում, այս փաստերը ցույց են տալիս այն ցավալի իրականությունը, որ ՀՀ ողջ իրավական համակարգը, այդ թվում ՀՀ դատախազությունը, Նիկոլ Փաշինյանի ձեռքում դարձել են մի «բանթիկով մուրճ», որով նա հանիրավի պատժում է բոլոր քաղաքական այլախոհներին, դրանով իսկ ազդելով ընտրությունների ընթացքի և վերջնական արդյունքի վրա, միաժամանակ ամենաթողության և անպատժելիության խրախուսական մթնոլորտ ստեղծում իր յուրայինների համար։ Հատկանշական է, որ համաձայն ներկայացված տեղեկատվության, մինչ օրս իրավապահ մարմիններին չի հաջողվել մեղադրանք առաջադրել որևէ մեկին՝ Օձունի համայնքի ղեկավարին ՀՀ Լոռու մարզպետարանի շենքում կամ «Հայաստան» դաշինքի համակիր Շահեն Վարդանյանին՝ Եղեգնաձորի ոստիկանության շենքում բռնության ենթարկելու արձանագրված փաստերով հարուցված քրեական գործերի շրջանակներում։ Իսկ մուրճը ձեռքին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ելույթներում դատախազությունը բռնության տարրեր չի արձանագրել, հավանաբար, մտածելով, որ դրանք փաղաքշական խոսքեր են եղել՝ ուղղված բոլոր ընդդիմախոսներին և ողջ հասարակությանը։

-Հատկանշական է, որ Բարձր դատարանում հնչեցրած իր բացատրության մեջ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը հաստատել է ատելության և կշտամբանքի փաստը քարոզչության ընթացքում, որին միջամտելու հնարավորություն իրենք չեն ունեցել՝ համապատասխան լիազորությունների բացակայության պատճառաբանությամբ։

-Բարձր դատարանին ներկայացրած իր խոսքում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է բազմաթիվ, համատարած, պարբերական և ակտիվ «ստուգողական» և «պրոֆիլակտիկ» միջոցառումների փաստը ողջ հանրապետության տարածքում, ինչը փաստացի ապացույցն է, հատկապես, ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին քարոզարշավի ողջ ընթացքում զանգվածային ահաբեկումների ենթարկելու մասին, որը ընտրությունների վերջնական արդյունքների վրա ունեցել է չափազանց էական ազդեցություն և նշանակություն։ Այդ «ստուգողական» և «պրոֆիլակտիկ» միջոցառումների ժամանակ են սպառնացել ընդդիմադիր գործիչներին չմասնակցել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին, չվանկարկել «դավաճան», «հողատու», «թուրք» և այլ արտահայտություններ, չփակել ճանապարհներ և այլն, իսկ չենթարկվողներից մեկն էլ՝ Եղեգնաձորում Շահեն Վարդանյանի ցցուն օրինակն է, որին հանիրավի դաժան ծեծին են ենթարկել Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում, ինչի կապակցությամբ մինչ օրս իրավապահ ողջ համակարգի չի կարողանում պարզել հանցանքը կատարած մեղադրյալի։

-Ոստիկանության օպերատիվ և կազմակերպված աշխատանքի մեկ այլ «փայլատակում» էլ պարզվեց այն որ, որ ընտրության օրը, ըստ Ոստիկանություն ունեցած տեղեկությունների «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին վարկաբեկող հակաքարոզչական ընդամենը 25 հատ թռուցիկ է գցած եղել Երևանի փողոցներում։ Իսկ մենք, այս Ոստիկանությունից հասարակական կարգի և օրինականության հաստատման այլ ակնկալիքներ ենք ունեցել։

-Սահմանադրական դատարանի հուլիսի 12-ի նիստի ուշագրավ դրվագներից էր «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի հրատապ միջնորդությունը դատարանին՝ Մեղրու նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի հանդեպ Ոստիկանության ոչ համարժեք և ապօրինի գործողությունների վերաբերյալ։ Բացի խնդրի, չափազանց կարևոր բովանդակային կողմից, այդ միջնորդության քննարկում հնարավորություն տվեց կրկին անգամ պարզել Սահմանադրական դատարանում տիրող իրավավիճակը։ Դա հատկապես տեսանելի է նման ոչ ստանդարտ իրավիճակներում, երբ նախագահող դատավորը հայտնվում է ցայտնոտի մեջ՝ ինտելեկտուալ և կազմակերպական ռեսուրսի սակավության պատճառով։ Նման դեպքերում միանգամից ակտիվանում է դատավոր Վահե Գրիգորյանը, որը գրեթե որևէ մասնակցություն չի ցուցաբերում դատավարության ընթացքում (չի տալիս հարցեր դատավարության մասնակիցներին, չունի միջնորդություններ և այլն)։

Դավիթ Հարությունյանի միջնորդության քննարկման ժամանակ կրկին արձանագրվեց այն փաստը, որ Վահե Գրիգորյանի, Արման Դիլանյանի, ՀՀ դատախազության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ տեսակետները նույն են, ինչը ողջամիտ ենթադրության հիմք է տալիս, որ նրանք բոլորը ղեկավարվում են մի կետից և դատարանում ՀՀ դատախազությունն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներգրավված են որպես դատավարության մասնակից՝ այդ երկու քաղաքականացված դատավորներին դահլիճից անհրաժեշտ «աջակցություն» ցուցաբերելու համար՝ համապատասխան կարգավիճակում»։