Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

Դուք Արցախը թողեցիք միայնակ, իսկ Հայաստանը սարքեցիք «մանրադրամ». Շարմազանով

Դուք նույնիսկ մեր ավանդական բարեկամ երկրների հետ չեք կարողանում նորմալ հարաբերություն պահպանել ու զարգացնել։ Հիմա էլ «բերաններդ ջուռ առած» լռում եք ու պաշտոններ բաժանում։ Բաքվում Հունաստանի դեսպան Նիքոս Պիպերիգոսի և մի շարք դիվանագետների Շուշի այցելությանն է անդրադարձել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Պետության ու մուրճի, մնայունի ու անցողիկի միջև։

Կապիտուլյանտնե՛ր, Հայաստան-Հունաստան-Կիպրոս նոր դաշնակցային առանցքի մասին էիք խոսում, բայց Բաքվում Հունաստանի դեսպան Նիքոս Պիպերիգոսը մի շարք դիվանագետների հետ այցելում է «օկուպացված Շուշի»։

Սա՞ էր ձեր խոստացած «դիվանագիտական ձեռքբերումը»։

Դուք նույնիսկ մեր ավանդական բարեկամ երկրների հետ չեք կարողանում նորմալ հարաբերություն պահպանել ու զարգացնել։ Հիմա էլ «բերաններդ ջուռ առած» լռում եք ու պաշտոններ բաժանում։ Որպես ծագումով հույն, հայ ու հույն ժողովուրդների զավակ և հայ-հունական խորհրդրանական հանձնաժողովի նախկին ղեկավար նշեմ, որ անշուշտ այստեղ հունական կողմի սխալը, իսկ եթե կուզեք դեսպան Պիպերիգոսի անթույլատրելի քայլն ակնառու է։

Մասնակցելով Բաքվի կազմակերպած «դիվանագիտական շոուին»՝ պաշտոնական Աթենքի ներկայացուցիչը դավաճանել է ոչ միայն եղբայրական հայ ժողովրդի,այլ նախ և առաջ արևելաքրիստոնեական ու հունական շահերին։ Բայց այդպես է լինում, քանի որ ինքը՝ Հայաստանի «մուրճով ռեժիմն» է մոռացության տվել իր ազգային շահերը։ Այդպես է լինում,որովհետեւ դիվանագիտական ու այդ թվում խորհրդարանական կապեր ամրապնդելու փոխարեն ԱԺ-ում ծափահարում են կապիտուլյանտին,ով հայտարարում էր թե «Ադրբեջանը կառուցողական է»։

Իսկ դիվանագիտական,խորհրդարանական ու ռազմական կապերն իրոք ամուր էին։

Հունաստանը միակ պետությունն էր,որը 2015-ին Խորհրդարանի հատուկ նիստ հրավիրեց՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Հույն պատգամավորները 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին ինձ հետ միասին Արցախում էին ու սատարում էին Արցախի հերոսական ժողովրդի անկախության պայքարին։

Հունաստանը եզակի պետություն էր,որն իր բարեկամ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահին ամբիոն էր տրամադրել հենց Հունական խորհրդարանի դահլիճում։

Այո կային նաև այդպիսի ժամանակներ։

Իսկ գիտեք, թե ինչու։

Որովհետեւ «նախկին » Հայաստանում ամեն մեկս մեր «ճակատի» համար պատասխանատու էինք արդյունքներով,այլ ոչ թե լայքերով։

Պարոնայք հողատուներ և կապիտուլյանտներ,դուք քանդեցիք ամեն ինչ։

Դուք սպանեցիք մեր ազգի 30-ամյա երազանքը։

Դուք նույնիսկ հակառակորդ դարձրեցիք մեր երբեմնի դաշնակիցներին։

Դուք Արցախին թողեցիք միայնակ,իսկ Հայաստանը սարքեցիք «մանրադրամ»։

Լսեք ուշադիր։ Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը քվեարկի ձեր օգտին, դուք հավակնում եք բացառապես կամ Հուդայի ,կամ էլ Բրուտոսի դերին։

Ձեր բերած «ապագայում» Ազատ Արցախ ու Անկախ Հայաստան չկա։
Ու սա է էականը պատմության համար։

Իսկ մնացյալը… մուրճ,մանդատ,պաշտոն ձեր նման անցողիկ բաներ են»,-գրել է նա։