Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին
Մամուլ

Մխիթար Զաքարյանին «պառկեցրել» են Փաշինյանի անձնական հրահանգով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Մխիթար Զաքարյանը հունիսի 15-ին Hraparak.am-ին հարցազրույց էր տվել և, անդրադառնալով Սյունիքի համայնքապետերին «ասֆալտին պառկեցնելու» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հոխորտանքներին, բառացիորեն հետևյալն էր ասել․ «Ինքն անգամ իրենց տանը սեփական կնոջը չի կարողանում պառկացնի, ի՞նձ պիտի պառկացնի, ո՞նց կարող է պառկացնի: Իսկ եթե խոսքը վերաբերում է ոստիկանական գործողության մասին, դա պառկացնել չէ, ու որ մեթոդով ուզում են, թող ինձ բերման ենթարկեն»:

Նրա այս հայտարարությունից մեկ ամիս չանցած՝ ոստիկանները խաբեությամբ, իրենց գործողության անբաժանելի մաս դարձած շոուի շրջանակներում «գետնին պառկեցրին» Մխիթար Զաքարյանին՝ ձերբակալելով նրան։ Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանն այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ սա կազմակերպված շոու է, իրենք պատրաստ են եղել ծանուցվել և ներկայանալ ոստիկանություն, սակայն որևէ ծանուցում չեն ստացել, և բանավոր պայմանավորվածությունից հետո, երբ ներկայացել են ոստիկանության բաժին, տեղում դիմակավորված անձինք «ասֆալտին պառկեցնելու» շոու են բեմադրել։

«Ոստիկանները ձևացրել են, թե իբրև տեղյակ չեն, թե ինչու ենք եկել, և առաջարկել են սպասել, մինչև ճշտում կատարեն։ Այդ ընթացքում ժամանակ շահելով, ընդամենը մոտ 2-3 րոպե անց նույն ոստիկանության շենքի մեկ այլ մուտքից դուրս են եկել ոստիկանական 2 միկրոավտոբուսներ, դրանից դուրս են թափվել բազմաթիվ դիմակավորված և ինքնաձիգավոր անձինք, անօրինական կարգով և անհամաչափ ուժ ու բռնություն գործադրելով՝ «առանձնապես վտանգավոր հանցագործ» Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին՝ նկարահանել, որից հետո բռնությամբ ներս տարել, այդ ընթացքում խոչընդոտելով նաև փաստաբանների գործունեությանը»,- տեղեկացրել էր փաստաբանը։

Երեկ փաստաբանը ողջ օրն անցկացրել է Քննչական կոմիտեում, որտեղ գտնվում է Մեղրիի քաղաքապետը։ Նրա հետ քննչական գործողություններ են իրականացրել։ Իսկ մինչ այդ Երեմ Սարգսյանը դատարանում բողոքարկել է Զաքարյանի խայտառակ ձերբակալությունը։

Ակնհայտ է, որ այդ շոուն իրականացվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական հանձնարարությամբ՝ փոքրոգի վրեժխնդրությանը հագուրդ տալու համար։ Թշնամու դեմ գլխիկոր կանգնող Փաշինյանի ուժը պատում է միայն իր քաղաքական հակառակորդների վրա, այն էլ՝ ոստիկանության ձեռքով, որտեղ պետ է աշխատում իր համերկրացին՝ իր հրահանգները հնազանդորեն կատարող Վահե Ղազարյանը։

Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է հերթով վրեժ լուծել բոլոր նրանցից, որոնք այս ընթացքում հանդգնել են իր կամ կնոջ, ընտանիքի հասցեին որևէ վիրավորական խոսք ասել։ Ոնց թե կասես՝ չեմ կարողանում կնոջս պառկըցնեմ, հիմա քեզ կպառկըցնեմ, կիմանաս՝ մոտավորապես այսպես։ Այդ արարողությունն արվել և տեսագրությունն էլ ներկայացվել է Փաշինյանին, որ նայի՝ սիրտը հովանա։ Ում ուզենա, կպառկըցնի, ում վրա ուզենա, շինծու գործեր կհարուցի՝ Արգիշտի Քյարամյանի ու Արտակ Դավթյանի ջանը սաղ, ում ուզենա, կդատեն՝ Ջհանգիրյանի ականջը կանչի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։