Պաշտոնական. Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ՔԿ նախագահ
Կառավարությունը որոշում է ընդունել Արգիշտի Քյարամյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ»,– ասվում է Կառավարության որոշման մեջ: