Թալիբները հայտարարել են Աֆղանստանում հրադադարի հաստատման պայմանները
Արմատական «Թալիբանը» կհամաձայնի զինադադարի հաստատմանը միայն քաղաքական համաձայնության գալուց հետո: Այս մասին Ria.ru-ին ասել է Դուբայում շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը:
Նա բացատրել է, որ միջաֆղանական բանակցությունները տեղի են ունենում Դոհայի համաձայնագրի հիման վրա: Ըստ այդմ, կողմերը նախ կքննարկեն հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհային քարտեզը և միայն դրանից հետո կսկսեն հրադադարի մասին քննարկումները:
«Բայց մենք դեռ քաղաքական ճանապարհային քարտեզի շուրջ բանակցություններ վարելու փուլում ենք», - ասել է «Թալիբանի» խոսնակը: