ՄԱԿ-ին խնդրում են քննել Թուրքիայի և ԻՊ-ի համագործակցության հարցը
Կայուն զարգացման համաշխարհային կազմակերպությունը (WOD) ՄԱԿ-ին խնդրում է քննել Թուրքիայի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հնարավոր համագործակցության հարցը: Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` մեջբերումներ անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ուղղած WOD-ի նամակից:
Նամակում ասված է, որ պետությունների ու ահաբեկչական խմբավորումների միջև չի կարող որևէ համագործակցություն լինել, սակայն ԻՊ-ը դեռ միջոցներ է ստանում նավթի ու այլ ռեսուրսների վաճառքից և այդ գումարներով զենք է գնում:
«Դա տեղի է ունենում աջակցության, հնարավոր համագործակցության կամ Թուրքիայի կառավարության անգործության հետևանքով, ինչը ևս միջազգային ահաբեկչությանը նպաստել է նշանակում։ Միջոցները, որոնք ձեռք են բերվել սիրիացի ժողովրդին հարստահարելու միջոցով, գնում են ահաբեկչական կազմակերպության ֆինանսավորմանն ու նպաստում են աշխարհում դրա ավերիչ ազդեցությանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ հորդորվում է նաև ուշադրություն դարձնել թուրքական բանակի՝ Իրաք ներխուժման փաստին, քանի որ դա կարող է հետագայում հանգեցնել տարածաշրջանում ռազմական խոր ճգնաժամի։