Իտալիայի հավաքականի հաղթանակը տոնելիս Միլանում 15 մարդ է վիրավորվել
Առնվազն 15 մարդ վիրավորվել է Միլանի Duomo կենտրոնական հրապարակում ՝ Եվրոպայի առաջնության եզրափակչում Անգլիայի նկատմամբ տարած հաղթանակը տոնելու ժամանակ։ Այս մասին հաղորդում է Corriere della Sera-ն:
Ըստ թերթի, առնվազն երեքը հոսպիտալացվել են: Նրանք ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։
Հիշեցնենք, որ «ԵՎՐՈ-2020»-ի եզրափակչում Իտալիայի հավաքկաանը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց Անգլիայի ընտրանուն։