Վրացական ընդդիմությունը սկսում է կառավարության իմպիչմենթի գործընթացը
«Լելո - գործընկերություն Վրաստանի համար» խմբակցության ղեկավար Բադրի Ջափարիձեն ասել է, որ ընդդիմության պատգամավորները կսկսեն կառավարությանը անվստահություն հայտնելու ընթացակարգը:
Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը կարող է առաջ քաշել առնվազն 50 պատգամավոր: Այս ամենի հետ մեկտեղ նախաձեռնողները պետք է ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին:
Որպեսզի անվստահության ընթացակարգը հաստատվի, խորհրդարանը պետք է իր վստահությունը հայտնի նոր կառավարությանը։ Այս մասին հաղորդում է Sputnik-ը:
Ընդդիմությունն այս պահին ունի 66 պատգամավոր: Սա բավական է անվստահության ընթացակարգ սկսելու համար, բայց բավարար չէ նոր կառավարություն հաստատելու համար: