Ընտրական գործընթացում խախտումների հետ կապված արդեն կան փաստեր և դա արձանագրված է. Վարդևանյան
Երբ մենք ասում էին, որ ընտրական գործընթացի հետ կապված եղել են խախտումներ՝ նկատի ունենք նաև, որ կան փաստեր և դրանք արձանագրված են։ Այս մասին, ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Ըստ նրա, եթե այսչափ ընտրակեղծիքներ չլինեին, կարող են ասել, որ որակապես լրիվ այլ պատկեր էին ունենալու. եթե ցուցակները լինեին պատշաճ, եթե ընտրվողների ընդհանուր թվի անձնագրերն աշխատեին:
Արամ Վարդևանյանը նշեց, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հարց ու պատասխանի ընթացքում պարզվել է, թե ովքեր են ներմուծում այդ չաշխատող անձնագրերի տվյալները.
«Մասնագետները, իսկ մասնագետներն առավելապես աշխատում են պետական համակարգում: Այն նույն պետական համակարգում, որի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման նման լուրջ խնդիրներն ենք արձանագրել: Հիմա ինչպե՞ս կարող ենք վստահությամբ մոտենալ նշված գործընթացին, չենք կարող: Կասկածի տակ ենք դնում և պնդում ենք այդ կասկածը»:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչն ընդգծեց՝ իրենց կարծիքով, ընտրություն արդյունքները պետք է անվավեր ճանաչել, դրանցի հետո ՍԴ-ն կաող է երեք տեսակի որոշում ընդունել՝ ընտրության արդյունքների անվավերություն, երկրորդ փուլի նշանակում, մանդատների բաշխման կարգի սահմանում նոր ձևով:
«Մենք երեքն էլ պնդում ենք, բայց գտնում ենք, որ ելակետը ԿԸՀ որոշումը պետք է անվավեր ճանաչվի: Մենք սա պնդում ենք, և կարծում ենք մյուս երեք ուժերն էլ իրենց հիմնավորումներով, կից ներկայացրած փաստական տվյալներով ակնհայտ են դա դարձնում»,- ասաց Արամ Վարդևանյանը: