Հրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Երեկ մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Հայ-Ռուսական համալսարանի ուսանող էր. ՀՌՀ-ի ցավակցությունը
Յուրաքանչյուր ապօրինի անտառահատում պետք է ստանա խիստ իրավական գնահատական․ ՆԳ նախարարՍպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավորԾնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
Ռուս քաղաքական գործիչը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Միշուստին կոշտ զրույցից
Հիմա Նարեկ Կարապետյանին մեղադրանք կարող են առաջադրել, կալանքի թույլտվության հարցը կքննվի 15:30-ին
Իրանը սպառնում է հարվածել ԱՄՆ միջուկային օբյեկտներինՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջՈւշադրություն. Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումըՏևական ժամանակ է՝ քննչական մարմինն ապօրինաբար բերման է ենթարկում ՀՅԴ անդամներին, ովքեր օրենքով սահմանված պահանջներին համապատասխան նվիրատվություն են կատարել կուսակցությանը. հայտարարությունՔննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում ենՖրանսիայի խորհրդարանը հաստատել է 15 տարեկանից փոքրերի կողմից սոցցանցերի օգտագործումն արգելող օրենքըՔննիչին բացարկ կհայտարարվի, կհրաժարվենք առերեսումներից. Երեմ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով և ոստիկանների ուղեկցությամբ ՔԿ-ից տարան բանտ․ հավաքվածները ծափահարում էին նրան (տեսանյութ)Աշխատատեղերի թիվը 2017-ի հունիսի համեմատ աճել է 301 978-ով․ Պապոյան
Ինձ թույլ չտվեցին լինել Ծառուկյանի պաշտպանը, հեռացրին վարույթից, ապօրինության գագաթնակետն է․ պաշտպան (տեսանյութ)
Հայաստանի անձնագիրը Henley & Partners-ի վարկանիշում 73-րդն է. ԶաքարյանԻրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. ԱբովյանՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԼևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպն էր. թե դա ինչ ասելու բան էր. Ասլանյան (տեսանյութ)Պաշտոնական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ․ Սիրանուշ Սահակյան
Ինչպես է երեկ զինվորը կյանքից զրկվել․ նոր մանրամասներ
Զախարովան արձագանքել է Զելենսկու կադրային փոփոխություններինԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԱՄՆ-ի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներինՆույնիսկ դավաճանն ու ուրացողը, մարդասպանն ու հանցագործն են իրենց ավարտուն հանցանքը համարում հաղթանակԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
Մեքենան հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում
Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ. Տիգրան ԱբրհամայանՌուբիոն Իրանի վերաբերմունքը ԱՄՆ-ի հետ բանակցությունների նկատմամբ անլուրջ է անվանելԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր՝ տան միակ որդին
Մամուլ

Փաշինյանն առանց ձևականությունների գնում է դեպի բռնապետություն. «168 ժամ»

«168 ժամ» օրաթերթը գրում է.

«Երեկ Սահմանադրական դատարանը (ՍԴ) սկսել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած չորս ուժերի դիմումների քննությունը՝ կապված ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների հետ։ ՍԴ-ն իր որոշումը կայացնելու է 8-օրյա ժամկետում, այդ ընթացքում դատարանում պահպանվելու են բոլոր իրավական ընթացակարգերը, հնչելու են տասնյակ ելույթներ, ծավալվելու են բանավեճեր և այլն։ Բայց դրանք որևէ ազդեցություն չեն ունենալու ՍԴ-ի կողմից կայացվելիք որոշման վրա, ինչպես որ դրա վրա չեն ազդելու դիմումատուների հիմնավորումներն ու փաստարկները։

Սահմանադրական դատարանն իր որոշումը կայացնելու է ոչ թե օրենքի ու օրինականության, այլ «պողպատի» տրամաբանությամբ, ինչը նշանակում է, որ դրա հիմքում ընկած է լինելու ոչ թե իրավականությունը, այլ քաղաքական նպատակահարմարությունը, իմա՝ իշխանության ցանկությունը։ Խիստ «պատահականորեն» ՍԴ նիստի նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք ունենալու ենք «մեր երազանքների դատական համակարգը», ինչը, բնականաբար, վերաբերում է նաև Սահմանադրական դատարանին։

Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունն այն է, որ հանրային ու պետական կառավարման բոլոր կառույցները՝ սկսած տեղական ինքնակառավարման մարմիններից (ՏԻՄ)՝ գյուղապետ-համայնքապետ-քաղաքապետերից մինչև դատական իշխանություն, վերջացրած իրավապահ մարմիններից մինչև Սահմանադրական դատարան, պետք է ծառայեն իշխանությանը։

Հենց այդ գործընթացն է հիմա տեղի ունենում անհնազանդ ՏԻՄ ղեկավարների նկատմամբ, հենց այդ տրամաբանությամբ է իշխանությունն ազդարարում պետական համակարգում կատարվելիք կադրային ջարդը։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն առանց ձևականությունների գնում է դեպի բռնապետություն, որը շղարշված է լինելու ժողովրդավարության ֆորմալ կառուցակարգերով։ Նա ցանկանում է կառուցել ձևով՝ ժողովրդավարական, բովանդակությամբ՝ բռնապետական իշխանություն, և այդ ճանապարհին ըստ էության գոնե առայժմ որևէ խոչընդոտի չի հանդիպում։

Ժողովրդավարության պաշտպանության ջատագով համարվող արևմտյան կառույցներն ու դեսպանատները համեստորեն լռում են Նիկոլ Փաշինյանի անգամ ամենահակաժողովրդավարական քայլերի առիթով, ինչը նշանակում է, որ Հայաստանում բռնապետության հաստատումը բխում է նրանց շահերից։

Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանին, որի նախագահի հայտարարած «ցավոտ ու զգայուն» քայլերի իրականացման համար Հայաստանում բռնապետական բովանդակությամբ իշխանությունը կենսական անհրաժեշտություն է։

Դա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանի իշխանությունը կատարելու է քայլեր, որոնց նկատմամբ հնարավոր դիմադրությունը չի բխում ո՛չ Արևմուտքի, ո՛չ Ռուսաստանի շահերից։

Հենց այս լայն՝ աշխարհաքաղաքական լրջագույն բաղադրիչ ունեցող համատեքստն է կանխորոշելու Սահմանադրական դատարանի կողմից կայացվելիք որոշման բովանդակությունը, և ոչ թե այն, թե որքանով փաստարկված ու հիմնավոր կլինեն ընտրությունների արդյունքները վիճարկողների դիմումները։

Մնացածն իրավական ֆորմալիզմ է, որը պահպանելով՝ Սահմանադրական դատարանն իր լուման կներդնի Հայաստանում թավշյա, երկակի ստանդարտներով ժողովրդավարության ու պողպատյա բռնապետության հաստատման գործընթացում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: