Հայաստանում գրանցվել է մայրական մահացության 5 դեպք
Մայրական մահացությունից ապահովագրված չէ ոչ մի երկիր, նույնիսկ ամենազարգացածը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա հայտնել է, որ այսօրվա դրությամբ` երկրում գրանցվել է մայրական մահացության 5 դեպք, որը 2-ով պակաս է նախորդ երկու տարվա ցուցանիշներից:
Նախարարը նկատեց, որ «այդ թվերն իրենց չեն բավարարում»` հավելելով, որ Հայաստանի նման երկրներում, որը 5 մլն-ից պակաս բնակչություն ունի, նվաճումները գնահատվում են եռամյա ցուցանիշներով, այդ պատճառով առայժմ վաղ է գնահատականներ տալու համար:
«Այդ մահերից յուրաքանչյուրը մեզ համար ողբերգություն է, եւ մենք պայքարելու ենք մայրական ամեն կյանքի համար», -հավաստիացրել է նախարարը: