Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլ
Հասարակություն

Պետք է հրավիրել ԳՇ պետին՝ պարզելու՝ իսկապես 10 993 զինծառայող է մասնակցել քվեարկությանը. Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը Սահմանադրական դատարանում ներկայացրեց ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով իրենց դիմումի մանրամասները, բացատրությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՍԴ հուլիսի 9-ի նիստում Վարդևանյանն ասաց, որ «Հայաստան» դաշինքի դիմումը բաղկացած է երկու խումբ հարցերից՝ քանակական և որակական:

Անդրադառնալով ՀՀ նախագահին ՍԴ նիստին որպես վկա հրավիրելու միջնորդությանը՝ Վարդևանյանն ասաց. «Ընտրությունները եղել են հունիսի 20-ին, բայց մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսին 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Շատ կարևոր է՝ վերջինս ոչ թե ստանձնել է նախագահի կողմից հայտարարությունները փոխանցելու գործառույթ, այլ հայտարարել է իր անունից: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ նույն երևույթը չէ: Սահմանադրությամբ գրված է, որ հայտարարողը հանրապետության նախագահն է»:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը պնդեց՝ խնդիր է նաև այն, որ ապրիլի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հրաժարական տալու մասին՝ միանշանակ հայտարարելով, որ շարունակելու է իր պարտականությունները կատարել: Վարդևանյանը նշեց նաև վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման մասին: «Պատահական չէր, որ հրաժարական ներկայացնելով՝ բոլոր դեպքերում շարունակում է պաշտոնավարել, ամբողջ ընտրությունների գործընթացում ևս լինում է վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակով»,-ասաց Վարդևանյանն ու կարծիք հայտնեց, որ Փաշինյանը ընտրական գործընթացում խախտել է հավասարության սկզբունքը:

Նա նկատեց նաև, որ այս ընտրություններին, նախընտրական գործընթացին որպես երրորդ անձի ուժի ներկայացուցիչ հանդիսացել են վարչապետի պաշտոնատար, ԱԺ նախագահ, նախարարների պաշտոնակատարներ, մարզպետներ և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Խոսելով վարչական ռեսուրսի կիրառումից՝ Վարդևանյանը նշեց, որ ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածուին ուղեկցող ոստիկանական ուժերը ցանկացած հավաքին եղել են հարյուրավոր, հազարավոր: Ըստ նրա՝ դա բնավ պատահական չի եղել: «Վարչական դատարանը մարզպետարանների աշխատակիցների, կրթական հաստատության ներկայացուցչի մասով արձանագրեց վարչական ռեսուրսի չարաշահում»,-ասաց նա:

Անդրադառնալով զինվորականների քվեարկությանը՝ նա ասաց` պետք է վկայի կարգավիճակով հրավիրել ԶՈՒ ԳՇ պետին՝ պարզելու, թե արդյոք իսկապես 10 հազար 993 զինծառայող է մասնակցել քվեարկությանը: «Հրապարակված տվյալով մենք գործ ունենք նման թվի հետ»,-ասաց Վարդևանյանն ու հավելեց, որ զինծառայողների ցուցակի վերաբերյալ մի շարք հանգամանքներ կան, որոնք պետք է պատշաճ քննության առարկա դառնան:

5STOPPED
Նա շեշտեց, որ զինծառայողների վերաբերյալ գործընթացն ամբողջությամբ գաղտնի է, գաղտնի են այն ընտրատեղամասերը, որտեղ իրենք պետք է քվեարկեն, գաղտնի է, թե ցուցակն ինչպես է ձևավորվում:

18:00-ին նիստն ավարտվեց, ՍԴ նախագահ Դիլանյանը հետաքրքրվեց, թե Վարդևանյանի զեկույցի ավարտին որքան ժամանակ է մնացել, Վարդևանյանն ասաց, որ 40 րոպե: ՍԴ-ն հնարավորություն տվեց զեկույցն ավարտել հաջորդ օրը:

ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին: