Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլ
Հասարակություն

Զուգադիպությու՞ն, թե՞ հատուկ ծառայությունների խաղ

Վերլուծելով վերջին տասնամյակներում հետխորհրդային տարածքում ռազմական հակամարտությունները, զինված բախումները՝ դժվար չէ նկատել, որ դրանք տեղի են ունեցել հատկապես այն հանրապետություններում, որոնք ունեն տարբեր ազգությունների, դավանանքների պատկանող կոմպակտ բնակչությամբ վարչատարածքային բաժանումներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն։

«Որպես կանոն, այդ հակամարտություններն ուղեկցվել են, այսպես կոչված, գունավոր հեղափոխություններով ու ավարտվել տարածքային կորուստներով կամ այդ տարածքների կորստի դե յուրե արձանագրումով։ Իրենց հերթին այդ գունավոր հեղափոխությունների պարարտ հիմք են ծառայել այդ երկրներում ծաղկած բյուրոկրատիան ու կոռուպցիան, լճացումն ու անպատժելիությունը, աղքատությունն ու գործազրկությունը, մենիշխանությունն ու կլանային տիրապետությունը։ Նման պայմաններում է հայտնվում, այսպես ասած, մեսիան կամ «չարքաշ աշխատավորության շահերի» պաշտպանը։ Հենց նա էլ ժողովրդին մղում է իշխանափոխության։ Հեղափոխական այս խժդժություններին շուտով գալիս են հաջորդելու մեկնարկող կամ ահագնացող ռազմական բախումները, որոնք սահունորեն փոխակերպվում են պատերազմների։

Տեսնենք, թե վերը նշված փոխակերպումների արդյունքում կոնկրետ ինչե՞ր են արձանագրվել ու իրական շահողն ո՞վ է եղել։ Եվ այսպես՝ Մոլդովան կորցրեց Մերձդնեստրը, Վրաստանը՝ Հյուսիսային Օսեթիան ու Աբխազիան, Ուկրաինան՝ Ղրիմը, Լուգանսկի ու Դոնեցկի մարզերը, Հայաստանը՝ Արցախը։

Հատկապես ուշագրավն այն է, որ բոլոր այդ կորուսյալ տարածքները վերահսկում է մեկ տերություն, իսկ դրանք կորցրած պետությունների ղեկավարներն իրենց երկրների հետագա ճակատագիրը, նաև որպես նման զարգացումների արձագանք, տեսնում են միայն Արևմուտքի հետ համագործակցության մեջ։

Արդ՝ այս ամենը դեպքերի պարզ համընկնո՞ւմ է, թե՞ հատուկ ծառայությունների խաղ։ Ուսումնասիրելով այդ հեղափոխությունների լիդերների կենսագրությունը (բացառությամբ Մոլդովայի ղեկավարի)՝ ակնհայտ են դառնում ուշագրավ փաստեր՝ երեքն էլ եղել են խորհրդարանի պատգամավոր, երեքն էլ արդեն երկրի ղեկավարի որակում իրենց նախորդածներին շարունակել են մեղադրել կոռուպցիայի ու կաշառակերության մեջ, սակայն մեղադրվածներից և ոչ մեկն այդպես էլ քրեական պատասխանատվության ու պատժի չի ենթարկել, կոռուպցիայի մեջ նրանց ներգրավվածության մասին կոնկրետ փաստ չի հաստատվել։

Այս երեքի առնչությամբ հետաքրքիր զուգադիպություն ու սարկաստիկ մեկ բացառում։ Երկուսը ծառայել են ԽՍՀՄ ՊԱԿ-ի սահմանապահ զորքերում, իսկ մյուսը բանակում ընդհանրապես չծառայելով՝ հասել է գլխավոր հրամանատարի կոչման։
Այս ամենն ինֆորմացիա խորհրդածության համար»։