Բանգլադեշի գործարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի
Բանգլադեշի գործարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանաով զոհերի թիվը հասել է 40-ի։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը` վկայակոչելով ոստիկանությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեք մարդ է զոհվել, ավելի քան 20-ը վիրավորվել են: Հինգշաբթի օրը մայրաքաղաք Դաքայից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նարայանգան քաղաքում հրդեհ է բռնկվել յոթ հարկանի գործարանի շենքում։ Հրշեջ–փրկարարները շարունակում են կատարել հրդեհաշիջման աշխատանքներ։
Տուժածներից մեկը գործակալությանը հայտնել է, որ ոմանք վիրավորվել են շենքի վերին հարկերից ցած նետվելուց հետո `փորձելով խուսափել բոցերից: Նա նաև նշել է, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել, քանի որ գործարանում աշխատում էր յոթից ութ հազար բանվոր: