«Թալիբները» նշել են, որ վերահսկում են Աֆղանստանի մեծ մասը
Աֆղանստանի մեծ մասը, բացառությամբ Քաբուլի և շրջակա շրջանների որոշ մասերի, վերահսկվում է կողմից։ Այս մասին ասել է շարժման քաղաքական գրասենյակի խոսնակ Աբդուլլահիբ Մանսուրը:
«Իրականում իրավիճակ է ստեղծվել, որ նահանգների վարչական կենտրոնները վերահսկվում են միայն պաշտոնական Քաբուլի կողմից, բոլոր մյուս արվարձաններն ու գավառները, որոնք մարզերի մաս են, գտնվում են մեր վերահսկողության տակ», - ասել է Մանսուրը` Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։
Հավելենք, որ վերջին օրերին միջազգային մամուլի ու հանրության ուշադրությունը հատկապես սևեռված է Աֆղանստանում տիրող իրավիճակին։