Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլ
Հասարակություն

Հայաստանը քովիդի նոր հարձակման ռիսկի առջև է. Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Կառավարության նիստին Առողջապահության նախարարը նշել է, որ առկա է համավարակի թվերի մի փոքր աճ, ինչը կարմիր լույսով զգուշացնում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել պատվաստումների գործընթացն արագացնելու վրա։

Համավարակի հետ կապված իշխանության հանգստությունը կամ անգործությունը մտահոգիչ է։

Վարչապետը կառավարության նիստին մասնակցում է դիմակով, այն դեպքում, երբ ըստ էության, մենք չունենք սահմանափակումների և կանխարգելումների հստակ քաղաքականություն։ Եղածն էլ որևէ կերպ չի գործում։ Չի հասկացվում ինչ մեսիջ է ուղարկում վարչապետը և ում. Նա կարող է շատ ավելի բազմամարդ հանդիպումներին լինել առանց դիմակ, սելֆիներ անել, գրկախառնվել և այլն։

Հայաստանը գտնվում է քովիդի նոր հարձակման բավական մեծ ռիսկի տակ և դա ապացուցող հիմնական գործոններն են.

- Իրավիճակը Ռուսաստանում. Այստեղ մեկ օրում կորոնավիրուսով ախտահարվում է մինչև 25 հազար մարդ։ Ռուսաստանի իշխանությունները հայտնում են, որ մեծ տարածում է արձանագրում կորոնավիրուսի «դելտա» տարբերակը: Ռուսաստանն անցել է լուրջ սահմանափակումների՝ հանրային վայրերում արգելվում է այն մարդկանց սպասարկումը, ովքեր չեն պատվաստվել են կամ եթե նրանց մոտ առկա չէ վերջին երեք օրվա ընթացքում հիվանդության բացակայության մասին թեստի արդյունք։

Չպատվաստված անձանց մերժվում է ոչ շտապ հիվանդանոցային բուժումը: Մոսկվայում վարակվածների օրական թիվը հասնում է 5600-ի, մահացության թվերը ռեկորդներ են խփում՝օրական՝ 100-ից ավելի մարդ։ Կյանքը Մոսկվայում և մյուս խոշոր քաղաքներում կանգնած է։ Այս ֆոնին ուղևորափոխադրումները ՌԴ-ից Հայաստան զգալի թիվ են կազմում։ Մեծ թիվ են կազմում ՌԴ Հայաստան այցելող մեր հայրենակիցները, տուրիստները։ Նրանց միջոցով վարակի տարածման կանխարգելման գործուն մեխանիզմներ չկան։

Չի կանխարգելում նաև սահմանային կետում հանձնվող ՊՇՌ թեստերը։ Դրանք վարակի տարածման դեմ պատնեշ չեն ստեղծում։ Հայաստան մուտք գործող հազարավոր քաղաքացիներ հանձնում են վճարովի թեստ, բայց ստանում են ոչ իրական բացասական պատասխան (քանի որ չեն պահպանել թեստ հանձնելու պայմանները)։

- Իրանում խոսվում է վարակի 5-րդ ալիքի տարածման մասին։ Իշխանությունները վարակի «դելտա» շտամի տարածմամբ պայմանավորված վերականգնել են մի շարք սահմանափակումներ։ Իրանում որոշում է կայացվել փակել ոչ առաջնային նշանակության կոմերցիոն ձեռնարկություններն այն տարածքներում, որտեղ վարակի մեծ ռիսկ: Շուրջ 275 քաղաքում, այդ թվում Թեհրանում, փակ են բոլոր հանրային այգիները, ռեստորանները, գեղեցկության սրահները, առևտրի կետերը, գրքերի խանութները: Միայն երեկ Իրանում գրանցվել է վարակի 23391 դեպք, մահացել է 136 մարդ։ Իրանում տիրող այս ռիսկային իրավիճակի պայմաններում մեծ է Հայաստան այցելող Իրանի քաղաքացիների հոսքը։ Կանխարգելման մեխանիզմներ՝ չկան։

- Վրաստանում ևս վարակի նոր բռնկում է։ Կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1043-ով։ Օրական մահացածների թիվը շուրջ 20 է։ Բացված սահմանների պարագայում մեծացել է Վրաստան մեկնող և վերադարձող մեր հայրենակիցների թիվը։ Վարակի տարածման ռիսկերը մեծանում են։

- Հայաստանում չեն գործում որևէ կանխարգելման նորմեր՝ դիմակ, սոցհեռավորություն։ Հունիսի 1-ից հանվել է բաց տարածքում դիմակ կրելու պահանջը։ Փակ տարածքներում, սակայն որևէ մեկը դիմակ կրելու պահանջին ևս չի հետևում։ Մոռացության է մատնվել նաև ախտահանման միջոցների պահանջը։

- Նախարարը նշում է, որ Հայաստանում այս պահին 97 հազար 711պատվաստում է իրականացվել։ Թե որքա՞նն են այդ պատվաստվողներից ՀՀ քաղաքացիներ, պարզ չէ։ Նախարարն ինքն է արձանագրում, որ հերթեր են գոյանում, քանի որ օտարերկրյա քաղաքացիները նույնպես պատվաստվում են ՀՀ-ում։ Մենք ինքներս բացօթյա տարածքներում տեղադրված շարժական կետերում ականատես ենք լինում Հայաստան ժամանած պատվաստվել ցանկացող օտարազգիների հերթերի։ Ուրեմն այդ 97 հազար պատվաստվածներից քանիսն են ՀՀ քաղաքացի, դժվար է ասել։

Հայաստանը քովիդի նոր հարձակման ռիսկի առջև է։ Պետությունը չունի համավարակի դեմ պայքարի միասնական քաղաքականություն, կանխարգելման մեխանիզմներ, պետությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներն ապրում են իրենց համար։ Իսկ թե մեզ շրջապատող երկրներում ահագնացող վարակը ինչ սպառնալիքներ կարող է ստեղծել մեզ համար, այդ հարցի մասին կմտածենք հետո, հավաբար վաղը, կամ մյուս օրը, կամ միգուցե երբ Հայաստանում կլինի վարակի նոր բռնկում»։