Կրակոցներ ԱՄՆ-ի Տեխաս նահանգում. կան զոհեր
Ամերիկյան Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում տեղի ունեցած կրակոցների արդյունքում երկու մարդ է զոհվել, մեկը վիրավորվել է։
Այս մասին հայտնում է քաղաքային ոստիկանությունը: Նախնական տվյալների համաձայն, կրակոցները տեղի են ունեցել սրճարանում։ Կասկածյալը կրակ է բացել և արդյունքում տղամարդը տեղում մահացել է, իսկ նրա ուղեկիցը վիրավորվել է:
Դրանից հետո կասկածյալը ինքնասպան է եղել: Դեպքի հետ կապված այլ մանրամանսեր այս պահին հայտնի չեն։