Հայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյան, ի՞նչ կարիք կար ԱԱԾ-ականներին այդ աստիճան նսեմացնելու․ Լիա ՍարգսյանՆիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել ԱԹՍ-ների համատեղ արտադրության վերաբերյալԽոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայում․ կան զոհեր և տուժածներՌուսաստանը մտադիր չէ սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ․ ՊեսկովՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասըԳերմանիայի արտաքին գործերի նախարարի հռետորաբանությունը խորապես ամոթալի է. Իրանի ԱԳՆԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգինԳագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կանԲաքվում շարունակում են դատել հայ գերիներին․ Ղուկասյանի փաստաբանը պահանջել է չեղարկել դատավճիռըԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը»ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներին
Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց
Բաքու-Թբիլիսի-Բաքու գնացքները երեք օրից կերկարենԾառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրը կարանտինում են․ Sputnik ԱրմենիաԷգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿԿիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթըԱնդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներինԱրդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Գևորգ ՊապոյանԿենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծը քնեցումից չի արթնացելԳեղաձորում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտիՔանի զբոսաշրջիկ է հունիսին այցելել Հայաստան. Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է հրապարակելՄիջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆ
Վացլավ Հավելի անվան մրցանակի թեկնածու Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում. Չեխական մամուլ
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգըՓաշինյանի այցը չվերացրեց Մոսկվայի և Երևանի միջև առկա անվստահությունը. Զաքարյան ՄԻՊ-ին դիմում-բողոքների թիվը մեկ տարում աճել է ավելի քան 3 հազարովՓրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն
Գագիկ Ծառուկյանի քնեցված առյուծներից մեկը չի արթնացել․ «Փաստինֆո»
Հուլիսի 8-ին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպԻրանում Խամենեիի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ բժշկական օգնության է դիմել ավելի քան 48,000 մարդՀայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄՀուլիսի 10-ից մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունը«Կոմերսանտ». Հայկական կոնյակի մատակարարման սահմանափակումները հարվածել են Ռուսաստանում արտադրությանըՀունիսին Հայաստան այցելել է 216 հազար 214 զբոսաշրջիկԾառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել ԿարապետյանԻշխանությունների ուղերձը հստակ է, վատ սցենար է. Դանիել ԻոաննիսյանՄարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներՆԱՏՕ-ի անդամ պետությունները հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք գագաթնաժողովում պաշտպանական ոլորտում տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր կկնքենԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.amԳարեգին Բ–ն եկեղեցականների նոր նշանակումներ է կատարելԵթե իշխանափոխություն էլ լիներ, դատարանից որևէ ակնկալիք չէի ունենա, պայքարում եմ, որ արդարացվեմ. Դավիթ Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ
Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալԱյս փորձությունն էլ կանցնենք. բայց մենք անդառնալի այլ կորուստներ կարող ենք ունենալ՝ երկիր, պետականություն, մշակույթ, կրոն. Գագիկ Ծառուկյանի դուստր (տեսանյութ)Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունըԲուդանովը խոսել է Ուկրաինայում պատերազմի ակտիվ փուլի ավարտի ժամկետների մասին
Ինձ համար առանձնահատուկ տեղ ունի նրա կերտած Գարեգին Նժդեհի կերպարը, դա պարզապես դեր չէր, դա առաքելություն էր. Հրաչ Քեշիշյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի նավատորմի ութ տանկերների
Հասարակություն

Հայ կաթողիկե եկեղեցու Կաթողիկոս պատրիարքը չի ընտրվել. Վատիկանը միջամտելու է

Հայ կաթողիկե եկեղեցու մոտ 280 տարվա պատմության մեջ առաջին անգամ սինոդը չի ընտրել կաթողիկոս պատրիարքի:

Ինչպես տեղեկացրել էր «Ալիք Մեդիա»-ն, Լիբանանի Զմմառի վանքում երկու շաբաթ առաջ ընտրական սինոդ էր գումարվել, որը պետք է ընտրեր Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդի՝ Հայ կաթողիկե եկեղեցու Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանի հաջորդին: Վերջինս վախճանվել էր մայիսի 25-ին, եւ պատրիարքական աթոռը թափուր էր մնացել: Ընտրական երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո Հայ կաթողիկե պատրիարքության դիվանը կարճ հաղորդագրություն է տարածել եւ հայտնել, որ ընտրությունը չի իրականացվել: Այլ մանրամասներ չեն նշվել:

Եպիսկոպոսական ժողովը փակ է եղել, ժողովին մասնակցել են Հայ կաթողիկե եկեղեցու 14 եպիսկոպոսներից 12-ը (Հարավային Ամերիկայից կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով չեն կարողացել Լիբանան ժամանել երկու եպիսկոպոս): Բոլոր 14 եպիսկոպոսներն էլ, ըստ կանոնակարգի, պատրիարքի թեկնածու էին:

«Ալիք Մեդիա»-ն փորձեց մանրամասներ իմանալ ընտրության ընթացքից: Հայ կաթողիկե պատրիարքության Բեյրութի թեմի օգնական եպիսկոպոս Գեւորգ Ասատուրյանը (որ նույնպես պատրիարքի թեկնածու էր) մեզ հայտնեց, որ ընտրական սինոդի ժողովներն անցել են լավ մթնոլորտում, պատրիարքի չընտրվելու պատճառը, ըստ նրա, Հայ կաթողիկե եկեղեցու կանոնակարգի խստությունն է. թեկնածուն պետք է ունենա ձայների 2/3-ը, ինչը դժվարացրել է ընտրությունը, եպիսկոպոսներից ոչ մեկը չի հավաքել ձայների 2/3-ը: «Հարցն արդեն հասավ Վատիկանին: Վատիկանի հրահանգով երկրորդ սինոդն է գումարվելու, եւ հավանաբար ընտրական օրենքի փոփոխություն է լինելու, այսինքն՝ թերեւս ընտրության համար սահմանվելու է, որ պատրիարքը ընտրվի ոչ թե ձայների 2/3-ով, այլ ձայների մեծամասնությամբ: Այդպես ավելի հեշտ կընտրվի»,- ասաց Գեւորգ եպս. Ասատուրյանը:

Առավելագույն ձայներ հավաքած թեկնածուների անունները նա նախընտրեց չնշել՝ հիշեցնելով, որ Հայ կաթողիկե եկեղեցին հակված չէ փակ ժողովից մանրամասներ հայտնելու:

«Ալիք Մեդիա»-ի՝ սինոդին մոտ լիբանանյան աղբյուրների հաղորդմամբ հիմնական ձայները բաշխվել են Հայ կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Արեւելյան Եվրոպայի առաջնորդ Ռաֆայել արք. Մինասյանի եւ Հայ կաթողիկե եկեղեցու Հալեպի թեմի առաջնորդ Պետրոս արք. Միրիաթյանի միջեւ: Մեր տեղեկություններով նրանք համակրանք են վայելում ոչ միայն բարձրագույն մարմնում՝ եպիսկոպոսական ժողովում, այլև կաթոլիկ համայնքի հավատացյալների շրջանում. հենց նրանցից մեկին են հայ կաթոլիկները նախընտրում տեսնել պատրիարքի աթոռին:

«Պատրիարք չընտրվեց, բայց մենք մեր գործերը շարունակում ենք առաջվա պես, պատրիարքությունում ամեն մարդ իր պարտականությունն ունի եւ շարունակում է աշխատել՝ անշուշտ սպասելով ընտրական հաջորդ փուլին, որ շատ կարեւոր է»,- նշեց մեր զրուցակիցը՝ Գեւորգ եպս. Ասատուրյանը: Նա հիշեցրեց, որ Հայ կաթողիկե եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ է, բայց նման ընտրական ճգնաժամեր եղել են հույն, ասորի եւ մյուս կաթողիկե համայնքներում, եւ Վատիկանի միջամտությամբ ընտրությունը կայացել է:

«Սուրբ Աթոռն իրավունք ունի հայ կաթողիկե պատրիարքության կանոնադրության մեջ փոփոխություն մտցնելու, քանի որ մենք ուղղակի իրեն ենք ենթարկվում»:

Վատիկանն անմիջապես տեղեկացվել է, նրա միջամտությունից հետո ընտրվելու է 21-րդ կաթողիկոս պատրիարքը:

1742-ից պաշտոնապես սկիզբ առած Հայ կաթողիկե եկեղեցու պատմության մեջ եղել են նշանավոր պատրիարքներ, այդ թվում կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը, որը, ըստ բազմաթիվ տեղեկությունների, 1963-ի քահանայապետական գաղտնի ընտրաժողովում Հռոմի պապ է ընտրվել, բայց հրաժարվել է՝ ինքն իրեն անարժան համարելով այդ պաշտոնի համար:

Իր նշանավոր գործիչների շարքում կաթողիկե եկեղեցին նշում է նաեւ Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած պատրիարք Իգնատիոս Մալոյանի անունը: