Մեծ Բրիտանիան Ադրբեջանին օգնում է իրականացնել ականազերծման աշխատանքներ
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը նշել է, որ Մեծ Բրիտանիան շարունակում է իրականացնել գիտելիքի փոխանակման և աջակցման ծրագիր Ադրբեջանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Minval.az-ից։
Շարփը նշել է, որ Ադրբեջանն ունի մեծ խնդիր` կապված ականազերծման հետ։ «Ես ուրախ եմ, որ կառավարությունը, ընկերությունները և Միացյալ Թագավորության քաղաքացիները օգնում են փրկել կյանքեր: Բրիտանացի փորձագետներն արդեն աշխատում են այդ տարածքներում ՝ ականազերծման գործողություններին օգնելու համար: Եվ մենք շարունակում ենք ուսումնասիրել այս ոլորտում մեր փորձը և աջակցություն տրամադրելու այլ տարբերակներ, միգուցե մեր Պաշտպանության նախարարության միջոցով»,- ասել է Շարփը։
Նա հավելել է նաև, որ բրիտանական մեկ ընկերություն արդեն մատակարարում է ականազերծման սարքավորումներ և իրականացնում վերապատրաստում՝ անվտանգության ապահովման համար։