ԱՄՆ–ում գրանցվել է 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ
ԱՄՆ–ի Կալիֆոռնիա և Նևադա նահանգների սահմանին գրանցվել է մոտ 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 6.0 բալ, ԱՄՆ երկրաբանական ծառայությունը՝ 5.9:
Զոհերի և ավերածությունների մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան։