Կոլումբիայում ձերբակալել են 21 երեխայի բռնաբարած հանցագործին
Կոլումբիական Մեդելինի քաղաքապետը հայտարարել է Մանոլո մականունով մի հանցագործի ձերբակալման մասին, որը մանկապարտեզում աշխատելիս բռնաբարել է 21 երեխայի: Հանցագործություն կատարած անձը կդատապարտվի ցմահ ազատազրկման։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Մեդելինի մանկապարտեզում անմարդկային հանցագործության մասին հաղորդում ոստիկանությունը ստացել է հունիսի 28-ին։
Պարզվել է, որ երեք տարի շարունակ խոհանոցում աշխատող Մանոլոն բռնաբարել է 4 տարեկան 21 երեխաների։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երեխաները նրան անվանում էին «մեծ ընկեր»: