Ավիավթար` Շվեդիայում. ինքնաթիռի բոլոր անդամները զոհվել են
Մահացել են բոլոր ինը մարդիկ, ովքեր գտնվել են Շվեդիայի Օրեբրո քաղաքի մերձակայքում կործանված ինքնաթիռում։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ վկայակոչելով լրատվամիջոցներին։
Վթարը տեղի է ունեցել հուլիսի 8-ին։ Օդանավը վթարի է ենթարկվել Օրեբրոյի օդանավակայանից թռիչք կատարելուց գրեթե անմիջապես հետո: Օդանավում եղել է ութ մարդ և մեկ օդաչու:
Վթարի հանգամանքները չեն բացահայտվել։ Շվեդիայի վարչապետ Շտեֆան Լյովենը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին: