Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

«Մենք բացառում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կվերարտադրվի». Արծվիկ Մինասյանի մի սուտ հայտարարության ամբողջ մերկությունը

Մենք բացառում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կվերարտադրվի, հակառակ դեպքում` մենք չէինք մտնի պայքարի մեջ, հակառակ դեպքում՝ մեր ժողովրդի վրա մեր վստահությունը չէր լինի: Մենք վստահ ենք մեր ժողովրդի վրա: Եթե իրենք փորձեն ընտրակեղծիքներ, վարչական լծակների գործադրում, և նրանք դա փորձելու են, ստանալու են արժանի հարվածներ՝ թե՛ իրավական դաշտում, թե՛ փողոցային պայքարում, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական հարթություններում: 

Այս խոսքերը «Հայաստան» դաշինքի մայիսի 28-ին կայացած հանրահավաքից հետո հեղինակել է ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը: 

Ուշադիր ընթերցողն արդեն հասկացավ, որ Մինասյանի այս հայտարարության որևէ միտք իրականություն չդարձավ: Չդարձրին: Այլ խոսքով՝ Մինասյանը ստում էր. ինչպես տեսնում ենք, իշխանությունն ընտրակեղծիքների դիմեց, վարչական լծակներ կիրառեց, բայց դրան չհետևեցին «արժանի հարվածները»՝ ո՛չ իրավական դաշտում, առավել ևս չհետևեց փողոցային պայքարը, փոխարենը՝ իշխանությունը միացրեց ռեպրեսիվ մեքենան ու ճնշումներ սկսեց դաշինքի անդամների նկատմամբ: 

Ո՞ւր են այս ուժի այն ծայրահեղ ընդդիմադիրները՝ հատկապես ՀՅԴ-ական, որոնք իրենց ղժղժոցով վանում էին դեռևս Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքները: Արդեն աթոռներ ունե՞ն, ապագա պատգամավորնե՞ր են: 

Ընդհանրապես, այս դաշինքը քարոզարշավի ինչ-որ պահից կտրվեց իրականությունից և քարոզարշավն իրականացրեց արդեն հաղթողի ու իշխանության դիրքերից: Հենց Արծվիկի նման մեծ-մեծ խոսողները և դրան ի հակադրություն ընտրությունների արդյունքները վերջնականապես հիասթափեցրին մինչև 20-25 աստիճան ցրտին Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցեր իրականացնող մարդկանց: 

Եվ հանրությունը հասկացավ, որ հերթական անգամ խաբվում է՝ իրեն ասում են, որ բացառում են Փաշինյանի վերարտադրությունը և նա կանգնում է հենց այդ ուժի կողքին, մինչևդեռ վերջինները գնում են նրա դիմաց որպես ընդդիմադիր նստելու և «պարոն վարչապետով» դիմելու: 

Իսկ ո՞ւր են փողոցային ցույցերը, անհնազանդության ակցիաները, թե՞ դաշնակցականները հաշտվել են ընտրությունների արդյունքների հետ և կարծում են, որ ամեն ինչ լավ է երկրում: Չէ՞ որ այսօր՝ ընտրություններից հետո, որևէ դրական տեղաշարժ չի եղել այն հանրահավաքներից ու բողոքի ակցիաներից ի վեր, որոնք անում էին այս ուժը և հատկապես նրանց երիտասարդները: 

Փաստորեն, զուր էին իսկապես ընդդիմադիր քաղաքացիների պնդումներն ու համոզումները, թե ընդդիմության պայքարը աթոռի համար չէ: Փաստորեն, Մինասյանի նմանների պայքարը հենց աթոռի համար էին: 

NEWSPRESS.am