Հայիթիի սպանված նախագահի երեխաները փախել են երկրից
Զինված հարձակման արդյունքում զոհված Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզայի երեխաները փախել են երկրից։ Այս մասին հայտնում է տեղական Juno7 պորտալը:
Այլ մանրամասներ պորտալը չի հաղորդում: Ավելի վաղ Դոմինիկյան Հանրապետությունում Հայիթիի դեսպան Սմիթ Օգոստինը հայտարարել էր, որ Մոիզայի երեխաները գտնվում են «ապահով վայրերում»։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ զինված խմբի հարձակման հետևանքով սպանվել է Հայիթիի նախագահը։Նախագահի կինը ստացել է հրազենային վիրավորումներ և այժմ գտնվում է Հարավային Ֆլորիդայում։