Ռուսաստանի սահմանը խախտած բրիտանական նավը լքել է Սև ծովը
Հունիսի վերջին Ղրիմի մերձակայքում ռուսական սահմանը խախտած բրիտանական «Defender» կործանիչը երեքշաբթի օրն արդեն գտնվում էր Ջիբլարթարի նեղուցում։ Այս մասին հայտնում է Marine Traffic պորտալը։
Հունիսի վերջին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ «Defender» բրիտանական կործանիչը հատել է Ռուսաստանի սահմանը Ֆիոլենտ հրվանդանի մոտ (Ղրիմ):
Ռուսական սահմանային նավը նախազգուշացումներից հետո արձակել է նախազգուշական կրակոցներ։