Թալիբները պնդում են, որ իրենք գրավել են Աֆղանստանի 169 շրջան
«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահիդը Ria.ru-ին հայտնել է, որ գրոհայինները գրավել են Աֆղանստանի տարբեր նահանգների ընդհանուր առմամբ 169 շրջան, մինչդեռ աֆղան գեներալը հերքում է այս տեղեկությունը:
Վերջին երկու ամսվա ընթացքում «Թալիբան» շարժումը գրավել է շուրջ 400 շրջաններից 167-ը, իսկ անցած գիշեր վերահսկողություն է հաստատել ևս երկու շրջանների վրա ՝ Հերաթ և Զաբուլ նահանգներում:
«Մեր մոջահեդների կողմից գրավված շրջանների ընդհանուր թիվը հասել է 169-ի», - գործակալությանն ասել է Մոջահիդը: