Պարեկային ոստիկանությունը կարևոր իրադարձություն է. Փաշինյանի ավտոշարասյունը կուղեկցի ՃՈ-ից մնացած հատուկ ստորաբաժանումը (տեսանյութ)
Պարեկային ոստիկանության գործունեությունը Նիկոլ Փաշինյանը համարում է կարևոր իրադարձություն Երևանի կյանքում: Այս մասին նա հայտարարեց կառավարության նիստում՝ հավելելով, որ պարեկային ոստիկանության անձնակազմի 70-ը նախկինում ոստիկանությունում չեն եղել և ոստիկանություն են եկել քաղաքացիական կյանքից:
Փաշինյանի խոսքով՝ այն նոր տիպի և բնույթի ոստիկանություն է թե՛ բովանդակային, թե՛ մարդկային ռեսուրսի իմաստով և բաղկացած է 678 ոստիկանից:
Փաշինյանը տեղեկացրեց, որ Երևանում հուլիսի 7-ից ճանապարհային ոստիկանությունը դադարեցրել է իր ծառայութունը և գործում է միայն վերջինիս հատուկ ստորաբաժանումը:
«Այն բոլորովին այլ գործառույթ ունի և իրավակարգի պահպանման առումով քաղաքացիների հետ չի հաղորդակցվելու»,- ասաց Փաշինյանը՝ ներկայացնելով իր ավտոշարասյունն ուղեկցելու համար պահպանված ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման առաքելությունը:
Մանրամասները՝ տեսանյութում